Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ռեսպիրատոր (շնչական) վիրուսային վարակներ

Բնորոշվում է էթիոլոգիական բազմազանությամբ, տարածվածության մեծ մասշտաբներով և բուժական ու կանխարգելիչ միջոցառումների ոչ լիարժեքությամբ։ Հիվանդության հարուցիչները հիմնականում հանդիսանում են վիրուսները (գրիպային, պարագրիպային, ադենովիրուսներ, RS-վիրուս, ռինովիրուսներ, REO-վիրուսներ, ECHO-ի որոշ տիպեր, Կոկսակի վիրուսներ, հերպեսի վիրուս, Chlamydia trachomais և այլն):


Էպիդեմիոլոգիան։ Վարակման աղբյուր է համարվում հիվանդ մարդը, երբեմն էլ hնարավոր բացիլակիրը։ Վարակելիության բարձր մակարդակը համընկնում է հիվանդության կատառալ շրջանի հետ (մինչև 20-25 օր), որի ընթացքում վիրուսակրություն է նկատվում։ Տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Հնարավոր է նաև վարակումն աչքի լորձաթաղանթի միջոցով։ Ռեսպիրատոր վիրուսային վարակների նկատմամբ մարդկանց, մասնավորապես` երեխաների, ընկալությունը բավական բարձր է։ Հիվանդությունից հետո ստեղծվում է տիպոսպեցիֆիկ իմունիտետ, որը սակայն անկայուն և կարճատև։


Պաթոգենեզը։ Սուր ռեսպիրատոր հիվանդության հարուցիչը՝ վիրուսը, ներբջջային պարազիտ է, որը վարակումից մի քանի ժամ անց թափանցում է բջջի մեջ և իր հետագա զարգացումն ապրում բջջապլազմայում։ Հարուցիչը բնորոշվում է իր էպիթելոտրոպիզմով, որի հետևանքով առաջացնում է շնչական ուղիների և օրգանների էպիթելային ծածկույթի կազմալուծական և կազմափոխական (դեստրուկտիվ և դեգեներատիվ) փոփոխություններ։ Առաջանում են նաև ստորադիր հյուսվածքների ախտաբանական շեղումներ, որոնք վաղ մանկական տարիքի երեխաների մոտ պայմանավորում են հիվանդության կլինիկական ընթացքի ծանրությունը (ալվեոլիտ, բրոնխիոլիտ, ինտերստիցիալ պնևմոնիա և այլն)։ Բնորոշ է նաև վիրեմիայի զարգացումը, որով և պայմանավորվում են այլ օրգան համակարգերում (լյարդ, կենտրոնական նյարդային, սրտանոթային համակարգ, ստամոքսաաղիքային ուղի և այլն) առաջացող ախտաբանական պրոցեսները։

Սուր շնչական վիրուսային հիվանդության ժամանակ առաջացող թունավորման վերջնական բնույթը դեռևս պարզված չէ, սակայն ենթադրվում է նրա կապը էպիթելային բջիջների և վիրուսային մասնիկների քայքայման նյութերի ազդեցության հետ։

Այս հիվանդության ախտածնական հիմնական օրինաչափություններից է հիվանդության անմիջական սկզբում թարախածին միկրոբային ֆլորայի շերտավորումը, որի հետևանքով սկիզբ է առնում խառը վիոուսամիկրոբային պրոցես։ Վիրուսն ընկճում է բջիջների ինտերֆերոնային հատկությունը, որը հավանաբար համարվում է անկայուն իմունագոյացման պրոցեսների պատճառներից մեկը։                

                              

Կլինիկան։ Թաքնված շրջանը տևում է մի քանի ժամից մինչև 4 օր։ Հիվանդությունը սկսվում է սուր, արտահայտված թունավորումով, կենտրոնական նյարդային համակարգի խանգարման ախտանիշներով՝ ջերմության բարձրացում, քնի և ախորժակի խանգարումներ, վատ ինքնազգացում։ Ըստ թունավորման աստիճանի կարող է լինել թեթև, միջին ծանրության և ծանր։ Ծանր արտահայտված թունավորումների դեպքում լինում են արտահայտված գլխացավեր, գրգռվածություն կամ քնկոտություն, տենդ, գլխապտույտներ, զառանցանք, հալուցինացիաներ, ցնցումներ, ուղեղաթաղանթի գրգռման երևույթներ։
Սրտանոթային համակարգի կողմից զարգանում են տախիկարդիա կամ բրադիկարդիա, սրտի տոների խլացում, առիթմիա, արյան շրջանառության խանգարումներ, երբեմն` կոլապս։ Շնչառական համակարգի կողմից զարգանում են տարբեր բնույթի բորբոքային պրոցեսներ։

Ստամոքսաաղիքային տրակտի կողմից՝ վիրուսային փորլուծության պատկեր։
Ծանր դեպքերում կարող է զարգանալ լարինգո-տրախեիտների պատկեր՝ նեղացման տարբեր աստիճաններով, ականջաբորբեր և լիմֆադենիտներ (վերջինները լինում են միկրոբային բնույթի)։


ԳՐԻՊ
Հարուցիչը միքսովիրուսների շարքից է և ունի տարբեր շճաբանական տիպեր։ Օրգանիզմից դուրս կայուն է միայն ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Օրգանիզմում նրա ազդեցությունը բնորոշվում է կլինիկորեն արտահայտվող ծանր թունավորումով և տարատեսակ հեմոռագիաների առաջացումով, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի խոր ախտաբանական կազմափոխություններով։

Գրիպի վիրուսը շնչական մյուս վիրուսների համեմատությամբ ավելի տոքսիգեն է և ունի արտահայտված մազանոթաախտահարող հատկություն։ Թունական հատկության հետ են կապված աղիքներում, ենթաստամոքսային գեղձում, լյարդում առաջացող մեռուկային փոփոխությունները։ Թունավոր ձևերի դեպքում ուղեղի այտուցի կլինիկական պատկեր հաճախ է հանդիպում։

Կլինիկան բազմազան է, բացի սուր շնչական վիրուսային վարակի կլինիկական պատկերից, առկա են նաև անոթային համակարգի ախտահարման ախտանիշները՝ արյունալեցումներ, արյունազեղումներ։ Ծանր թունավոր ձևերի ժամանակ լինում են փսխումներ, գիտակցության կորուստ, ցնցումներ, ցիանոզ, քթային արյունահոսություն, միկրոարյունամիզություն, թունավոր միոկարդիտ, ուղեղային, ուղեղի այտուցի երևույթներ, ուղեղաթաղանթային ախտանիշներ։ Գրիպի ծանր ձևերն արտահայտվում են նաև հիպերտոքսիկ և հեմոռագիկ համախտանիշներով։

 

Պարագրիպ։ Հարուցիչը նման է գրիպի վիրուսին և ունի տարբեր շճատիպեր։ Հիվանդությունը համաճարակաբանական, ախտածնական առանձնահատկություններով նման է գրիպին։

Հիվանդության ընթացքը նման է գրիպին, սակայն տարբերվում է ավելի աստիճանական սկզիբով, թույլ արտահայտված թունավորումով և բարենպաստ ելքով։

Ջերմությունը տևում է մոտավորապես մեկ շաբաթ, լինում են վերին շնչուղիների կատառի ախտանիշներ, հաճախ կարող են առաջանալ լարինգիտ՝ տևական կայուն հազով, կրուպ, ֆարինգիտ, ասթմային բրոնխիտ։

 

Ռհսպիրատոր-սինցիտիալ (RՏ-վիրուսային) վարակ։ Հարուցիչը ԶՏ-վիրուսն է, որի նկատմամբ հիմնականում ընկալություն ունեն մինչև մեկ տարեկան երեխաները։ Չեն բացառվում կրկնակի հիվանդացության դեպքերը, որոնք սակայն թեթև ընթացք ունեն։ RՏ-վրուսային վարակի դեպքում հատկապես ախտահարվում են շնչական ուղիների ստորին բաժինները (բրոնխիտ, բրոնխիոլիտ)։

Գաղտնի շրջանը տևում է 3-7 օր։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է աստիճանաբար և արտահայտվում է վերին և ստորին շնչական ուղիների ախտահարումներով, թեթևակի ընդհանուր թունավորումով։ Հաճախ ջերմությունը լինում է ենթատենդային կամ նորմալ։ Հիվանդության մշտական ախտանիշներից են քթից լորձային արտադրությունը, երբեմն համառ հարբուխը, փռշտոցը, չոր և կարճատև հազը, որր հետագա օրերին ընդունում է նոպայաձև բնույթ (կապույտ մազանման)։ Հիվանդի զննման ժամանակ հայտնաբերվում է քթի լորձաթաղանթի գերարյունություն և այտուց, բկանցքի և ըմպանի հետինպատի գերարյունություն, հետագայում շնչական ուղիների ստորին բաժինների ախտահարում՝ տարածուն բրոնխիտի կամ բրոնխիոլրտի պատկերով։ Հիվանդության 2-3 օրերին հայտնվում են շնչական անբավարարության երևույթներ՝ հևոց, քիթ-շրթունքային եռանկյան ցիանոզ, ներշնչման դժվարացում, ասթմային ախտանիշներ։ Աուսկուլտատիվ՝ առատ և տարածուն թաց խզզոցներ թոքերում, պերկուտոր հնչյունը թմբկային երանգով (էմֆիզեմա): Հնարավոր են լյարդի և փայծաղի չափերի մեծացում։ Նշված երևույթները սովորաբար վերանում են 2-8 օրերի ընթացքում։

 

Ադենովիրուսային վարակ։ Պատկանում է սեզոնային կատառների շարքին։ Վիրուսը հիմնականում անջատվում է ավշային հանգույցների հյուսվածքից, ինչպես նաև քթաըմպանի քսուքներից։ Այս վարակի դեպքում, բացի շնչական ուղիներից, ախտահարվում են նաև ավշային հանգույցները, պարենխիմատոզ օրգանները, աչքերի լորձաթաղանթը, աղիքները, որտեղ զարգանում են էքսուդատիվ բորբոքման երևույթներ։

Կլինիկորեն առավել հաճախ հանդիպող ձևերից են.

  1.  
    1. Վերին շնչուղիների կատառը, որն ուղեկցվում է նշիկների, ըմպանի ախտահարումներով և լորձաշճային արտադրությամբ, չափավոր ջերմությամբ, տվյալ շրջանի լիմֆադենիտով, փորլուծությունով։
    2. Ֆարինգո-կոնյունկտիվային տենդ՝ կատառային, ապա թարախային կոնյունկտիվիտի պատկերով, արտահայտված նշիկաբորբով ն ֆարինգիտով։
    3. Պարենխիմատոզ օրգանների ախտահարումներ, հիմնականում լյարդաբորբ, հաճախ դեղնուկային ձևերով, որը թյուրիմացաբար ընդունվում է որպես վիրուսային հեպատիտ։
    4. Ավշահանգույցների ախտահարումներ, մասնավորապես մեջընդերային ավշահանգույցների բորբոքում (մեզադենիտ)։

Սուր շնչական վիրուսային վարակների ախտորոշումը հիմնականում կատարվում է համեմատաբար յուրահատուկ կլինիկական տվյալների հիման վրա՝ սուր սկիզբ, թունավորում, վերին շնչուղիների ախտահարում և այլն։

Արյան կողմից առաջին օրերին նկատվում է նորմոցիտոզ կամ կարճատև անցողիկ նեյտրոֆիլային բնույթի լեյկոցիտոզ, ապա բնորոշ լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, էՆԱ-ն՝ նորմայի սահմաններում։

Ախտորոշման նպատակով կարևոր տեղ է հատկացվում վիրուսաբանական, շճաբանական հետազոտություններին (կոմպլեմենտի կապման ռեակցիա)։

Տարբերակիչ ախտորոշումը հիմնականում պետք է տարվի սուր շնչական վիրուսային վարակների տարատեսակների միջև։

 

Բուժումը։ Սպեցիֆիկ բուժում կազմակերպվում է հազվադեպ և միայն գրիպի դեպքում։ Այդ նպատակով ներարկվում է 1-3 մլ հակագրիպային գամագլոբուլին։ Քիմիոթերապիայի միջոցառումները դեռևս լիարժեք չեն և գործնական կիրառում չունեն։ Բուժման հիմնական նպատակն է.

  1.  
    1. Պայքար թունավորման դեմ (բոլոր հանրահայտ միջոցներով)։
    2. Միջոցառումներ երկրորդային միկրոբային ֆլորայի ակտիվացման դեմ (հակաբիոտիկների չափավոր դեղաչափերի կիրառում)։
    3. Ախտանշանային թերապիա։

 

Կանխարգելումը։ Սպեցիֆիկ կանխարգելում կատարվում է միայն գրիպի դեպքում։ Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ կիրառվում է ինակտիվացրած հակագրիպային վակցինա։ Լավ արդյունք է նկատվում ինտերֆերոնի օգտագործումից։ Հիմնականում տարվում են ընդհանուր սանիտարական կանխարգելիչ միջոցառումներ։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ